1954 թվականի փետրվարի 19-ին Խորհրդային Միության գերագույն խորհուրդը ստորագրում է Ղրիմի մարզը ՌԽՍՖՀ-ից ՈՒԽՍՀ-ին փոխանցելու մասին հրամանագիր։ Կարծում եմ՝ նաև պատահական չէր, որ սա ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովի ժամանակ էր կատարվել...
Փաստացի, Ռուսաստանն ու Ամերիկան բանակցում և որոշում են ՈՒկրաինայի ճակատագիրը, իսկ երբ ՈՒկրաինայի նախագահը որոշում է հակառակվել, ամերիկյան հատուկ ծառայություններն ՈՒկրաինայի նախագահին յուբկա են հագցնում՝ մեյդան բերելով լափած միլիոնների փաստերը...
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...